ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչը Թուրքիայում
Թուրքիա
ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ համակարգը հաջորդ շաբաթ կտեղակայվի Թուրքիայի Մալաթիա քաղաքում գտնվող ռազմաբազայում:
Նշենք, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը սեպտեմբերին հուշագիր էին ստորագրել թուրքական տարածքում ԵվրոՀՀՊ ռադիոտեղորոշիչ համակարգ տեղակայելու վերաբերյալ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, թե վերոնշյալ ռադարը վերահսկելու է Ռուսաստանի տարածքի զգալի մասը:
Հաղորդում է MIGnews-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)