Արևմուտքը ճնշում է գործադրում Զելենսկու վրա. NYT
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստովանել է, որ արևմտյան դաշնակիցները ճնշում են գործադրում իր վրա՝ համաձայնելու Ռուսաստանի հետ բանակցել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ինչպես նշվում է նյութում, առաջիկա ամիսներին Զելենսկու վրա ճնշումը կարող է մեծանալ։
Չորեքշաբթի օրը Զելենսկին իր դիվանագետներին ասել է, որ իրավիճակն էլ ավելի բարդ կլինի, քանի որ կարծում է, որ առաջիկա ամիսներին ճնշումը կաճի խաղաղության բանակցությունների ուղիներ գտնելու համար:
Նշվում է, որ Ուկրաինայի կառավարության առջև խնդիր է դրված պահպանել արևմտյան երկրների աջակցությունը, քանի որ ուկրաինական բանակի հակահարձակումը չի հանգեցրել ակնկալվող արդյունքի, ուստի Կիևին անհրաժեշտ են նոր դաշնակիցներ ռազմական գործողությունները շարունակելու համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)