Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՌուսաստանՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում ներկայացրել է, թե ինչպես են շրջափակված Լեռնային Ղարաբաղում նշում երեխաների ծննդյան օրը։
«Ահա, թե ինչպիսին է երեխայի ծննդյան օրը Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում: 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից, քանի որ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը նույնիսկ ԿԽՄԿ-ի միջոցով։ Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն 11 օր է՝ արգելափակված է Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,- նշել է Բադալյանը։