Ադրբեջանական ՀԿ-ները Կարմիր խաչին առաջարկել են մարդասիրական բեռները Աղդամով հասցնել Արցախ
ՀասարակությունԱդրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչները բաց նամակ են հղել Կարմիր խաչին` առաջարկելով Արցախ մարդասիրական բեռներ հասցնել Աղդամի ճանապարհով։
Նրանք Կարմիր խաչին մեղադրում են կողմնակալության մեջ, հայտարարում, թե Աղդամից ճանապարհն ավելի կարճ է, քան Երևանից:
Նշենք, որ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ «Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։
«Մնացած բոլոր դեպքերում դա ինտեգրացիայի պարտադրման հերթական քայլը կլինի…», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Պետրոսյանը: