Էրդողանը կառավարության նիստ է անցկացնում
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Էրդողանը կառավարության նիստ է անցկացնում։
Անկարայի նախագահական համալիրում հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով 15:10-ին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը, պատերազմի ավարտի համար Թուրքիայի դիվանագիտական շփումները, ինչպես նաև «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը», որից Ռուսաստանը դուրս եկավ, հայտնում է Укринформ-ը։ Այս համատեքստում կվերանայվեն այն ռազմավարությունները, որոնց հավատարիմ կմնա Թուրքիան, որպեսզի «հացահատիկային միջանցքը» նորից գործի։