Մակրոնը չի հրավիրվել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Համաշխարհային ՄամուլՀարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրված չի եղել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դրա հետ կապված ոչ մի հրավեր չի տրվել»,- ասել է նախարարը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Ֆրանսիայի պետության ղեկավարին հրավիրել են։
Հուլիսին News24-ը հայտնել էր, որ Մակրոնը, ով ավելի վաղ խնդրել էր Հարավային Աֆրիկայի իշխանություններին հյուրընկալել իրեն օգոստոսին կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, միջոցառման հրավեր չի ստացել։