Ալիևի ներկայացուցիչը խոստովանել է, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը
ԱրցախԱդրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը ֆրանսիական «Le Monde» թերթին տված հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը և սովի ռազմականացումն օգտագործում է որպես քաղաքական գործիք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ։
«Մենք վերահաստատում ենք մեր պահանջը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սովը որպես քաղաքական գործիք օգտագործելը՝ ստիպելու նրանց ընդունել իրենց «պայմանները», ինչը հանցագործություն է մարդկության դեմ։
Վերջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»,– գրել է նա։