Ցավալի, ծիծաղելի ու վտանգավոր նախաձեռնություն
Թուրքիա
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 23–ին, լիբանանյան OTV եւ հայաստանյան Երկիր Մեդիա հեռուստաալիքներին տված հարցազրույցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն անդրադարձել է վերջերս Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության այն հայտարարությանը, որի համաձայն Թուրքիան պատրաստվում է միջազգային համագումար կազմակերպել` ի պաշտպանություն Միջին Արեւելքի քրիստոնյա փոքրամասնությունների:
«Ցավալի, ծիծաղելի ու վտանգավոր նախաձեռնություն է սա` մի պետության կողմից, որը շարունակում է բռնաբարել իր սահմաններից ներս ապրող ու համաքաղաքացի փոքրամասնությունների իրավունքները: Պետություն, որ տակավին բռնագրավված է պահում փոքրամասնությունների շարժական եւ անշարժ գույքը, ներառյալ ցեղասպանության զոհ հայ ժողովուրդին պատկանող բազմաթիվ ազգապատկան, եկեղեցապատկան կամ անհատական շարժական ու անշարժ գուքերը»,– ասել է Վեհափառ Հայրապետը՝ հիշեցնելով որ «Թուրքիան այսօր նման քարոզչական քայլերի է դիմում՝ ցույց տալու համար քրիստոնյա Արեւմուտքին, թե ինքը նախանձախնդիր ու պաշտպան է քրիստոնյա համայնքներին»: Հետեւաբար, Վեհափառ Հայրապետը հորդորեց զգուշանալ նման նախաձեռնություններից:
«Բնականաբար, Կ. Պոլսո Հայոց Պատրիարքությունը, հասկնալի պատճառներով պետք է մասնակցի այդ համագումարին: Սակայն, բացարձակ ճիշտ չենք համարում, որ Թուրքիայից դուրս որևէ հայ՝ հոգեւորական կամ աշխարհական, իր մասնակցությունը բերի նման ձեռնարկներին»,– ասել է Հայրապետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)