Հարձակումների նոր ալիք՝ «Telegram»-ի վրա․ Արցախի ոստիկանությունը զգուշացնում է
ԱրցախԱրցախի ոստիկանությունը զգուշացնում է «Telegram» հավելվածի վրա հարձակումների նոր ալիքի մասին։
«Հարգելի՛ հայրենակիցներ, եթե դուք նամակ եք ստանում թեկուզ Ձեզ ծանոթ օգտատերից, որով նա խնդրում է ինչ-որ տեղ քվեարկել իր օգտին, և եթե դուք որոշում եք օգնել նրան, ապա 2-րդ քայլով նա խնդրում է ձեր հեռախոսահամարը, որից հետո ուղարկում է հաստատման կոդը՝ իբրև թե ձեր ձայնը գրանցելու համար:
Իսկ իրականում դուք հաքերին եք ուղարկում ձեր «Telegram»-ի մուտքի վերականգնման կոդը: Եթե անեք այն ամենը, ինչը պահանջվում է, ապա հաքերը հեշտությամբ գողանում է ձեր հաշիվը: Նման իրավիճակից զերծ մնալու համար, անհրաժեշտ է միացնել երկգործոնային պաշտպանություն:
Կարևոր է, սոցիալական հարթակում հասանելիություն չտալ բանկային քարտի տվյալներին, էլ․փոստին, ինչպես նաև երբեք չտրամադրել հեռախոսահամարին եկած ստուգիչ կոդը», - նշված է հաղորդագրությունում։