Անցած շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 185 անգամ
Արցախ
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 185 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 850 կրակոց:
Ըստ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի հաղորդագրության, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան