Մոսկվայի, Կալուգայի և Սևաստոպոլի վրա ԱԹՍ-ներ են խոցվել. ՌԴ ՊՆ
Ռուսաստան
Օգոստոսի լույս 10-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու սարքերի օգնությամբ փորձեր են կատարել հարձակվելու Սևաստոպոլի, Մոսկվայի և Կալուգայի շրջանների վրա։ Հարձակումները կանխվել են, բոլոր անօդաչու թռչող սարքերը վերացվել կամ ճնշվել են, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, գրում են ԶԼՄ-ները։
Գերատեսչությունը հավելել է, որ «հակառակորդի հարձակումները ճնշելը» ավերածություններ չի առաջացրել։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)