Կիմ Չեն Ընը կոչ է արել արագացնել զենքերի զանգվածային արտադրությունը
Համաշխարհային Մամուլ
Կիմ Չեն Ընը կոչ է արել «ռազմարդյունաբերության բոլոր ձեռնարկություններին արագացնել տարբեր տեսակի զենքերի և սարքավորումների զանգվածային արտադրությունը», հաղորդում է KCNA-ն։ Նա նաև հորդորել է ակտիվորեն իրականացնել իրական զորավարժություններ՝ զենքի և տեխնիկայի նորագույն մոդելները արդյունավետ գործարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի վերջին Կորեայում պատերազմի ավարտի 70-ամյակի հետ կապված լայնածավալ տոնակատարությունների կապակցությամբ Փհենյան է այցելել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Կորեացի գիտնական և Սեուլի Կունմին համալսարանի առաջատար հետազոտող Ֆյոդոր Տերտիցկին DW-ի հետ զրույցում հաստատել է, որ կողմերը կարող էին քննարկել Մոսկվային 152 մմ արկերի մատակարարումը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)