Էկվադորում ցուցարարները սպանել են նախագահի թեկնածուին
Համաշխարհային ՄամուլԷկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն սպանվել է երկրի մայրաքաղաք Կիտոյում նախընտրական հանրահավաքից հետո, գրում է El Universo-ն։
«Նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիո Վալենսիան սպանվել է չորեքշաբթի օրը` Կիտոյում տեղի ունեցած հանրահավաքից հետո, գլխին երեք կրակոցից», - ասվում է զեկույցում։
Քաղաքական գործչի մահը հաստատել է նրա ընկերը, ինչպես նաև անձամբ նախագահ Գիլերմո Լասսոն։
Թերթի տեղեկություններով՝ ևս ութ մարդ վիրավորվել է։ Նրանցից յոթը հոսպիտալացվել են։
Դատախազությունը պարզաբանել է, որ հարձակման մեջ կասկածվողը մահացել է հրազենային վնասվածքներից։
Վերջին հարցումների համաձայն՝ Վիլյավիսենսիոն չի հավաքել բավարար ձայներ նախագահական մրցավազքում հաղթելու համար։
Էկվադորում ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 20-ին։