Բայդենը Չինաստանն անվանել է «ժամային ռումբ»
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տնտեսական խնդիրների պատճառով Չինաստանն անվանել է «ժամային ռումբ»։ Միաժամանակ, ըստ նրա, ԱՄՆ իշխանությունները ձգտում են «ռացիոնալ հարաբերությունների» այս երկրի հետ և չեն ցանկանում վնասել նրան, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Չինաստանը շատ դեպքերում «ժամային ռումբ» է», - ասել է Բայդենը, որը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Նրանք որոշ խնդիրներ ունեն։ Դա լավ չէ, քանի որ երբ վատ մարդիկ դժվարության մեջ են ընկնում, նրանք վատ բաներ են անում», - ասել է Բայդենը Յուտայում տեղի ունեցած դրամահավաքի ժամանակ:
Միաժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն դեռ փնտրում է «Չինաստանի հետ ռացիոնալ հարաբերություններ»։ «Ես չեմ ցանկանում վնասել Չինաստանին, բայց ես հետևում եմ»,- հավելել է նա։
Օգոստոսի 10-ին Միացյալ Նահանգները սահմանափակեց ներդրումները Չինաստանի տեխնոլոգիական արդյունաբերության մեջ։ Դա ազդեց կիսահաղորդիչների, միկրոէլեկտրոնիկայի, քվանտային տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի զարգացման վրա: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարծում է, որ նման քայլը կսահմանափակի տեխնոլոգիաների զարգացումը, որոնք կարող են օգտագործվել հետախուզական գործունեության կամ հսկողության համար։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից