Ինչպես է Պուտինը Ղրիմում անակնկալ մատուցել ԱՄՆ-ին
Համաշխարհային ՄամուլԱմերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականին Ղրիմում զարմացրել է ԱՄՆ-ին։ Այս մասին նա հայտարարել է Dialogue works YouTube ալիքին տված հարցազրույցում։
«Վերադառնալով 2014 թվականի փետրվարին, ասեմ, որ գաղափարն այն էր, որ մենք կստեղծենք նոր կառավարություն, և Ուկրաինան կմիանա Արևմուտքին: Այսքանը: Բայց Պուտինը միացրեց Ղրիմը։ Այ քեզ անակնկալ»,-ասել է Սաքսը։
Նրա խոսքով, «անակնկալ» էին նաև Մինսկի պայմանավորվածությունները։
Նա հավելել է, որ Արևմուտքը շարունակում է զարմանալ։
Օգոստոսի 6-ին հաղորդվում էր, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական է պատասխանել ամերիկյան The New York Times թերթի լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայի ավելի շատ տարածքներ ստանալ։