Ակնկալում ենք, որ ԼՂ-ին հումանիտար օգնությանը կմիանան նաև այլ երկրներ. Վարդան Սարգսյան
Արցախ
Հայաստանից Լեռնային Ղարաբաղին ուղարկվելիք հումանիտար օգնության երկու տասնյակից ավելի մեքենաները արդեն 18 օր է՝ գտնվում են Կոռնիձորի սահմանային հատվածում: Այս ընթացքում տեղում իրավիճակին ծանոթացել են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ, ԱՄՆ Սենատի պատվիրակներ:
Բացի պետական աջակցությունից` Սյունիք է հասել նաև Ֆրանսիայի քաղաքներից հավաքված ևս մեկ մեքենա կենսական անհրաժեշտության ապրանք:
«Լուրերի» նկարահանող խումբի հետ զրույցում Վարդան Սարգսյանը հույս է հայտնել, որ որ ԼՂ-ին հումանիտար օգնությանը կմիանան նաև այլ երկրներ։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան