Չինաստանը G7-ի մի շարք երկրների ղեկավարների չի հրավիրել «Մետաքսի ճանապարհի» գագաթնաժողովին
Համաշխարհային ՄամուլG7 երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները չեն հրավիրվել Չինաստանում կայանալիք «Մետաքսի ճանապարհի» գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է The Global Times-ի չինական հրատարակությունը։
Նշվում է, որ ԵՄ երկրները «խուսափում» են մասնակցել այս ֆորումին, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին չեն նախատեսում մասնակցել ֆորումին, նույնիսկ եթե հրավիրված լինեն։
«Առաջիկա ֆորումի հրավերների ճնշող մեծամասնությունը տարածվում է զարգացող երկրների վրա, մինչդեռ զարգացած երկրներից մի քանիսը ներառված չեն լինի», - հայտնում է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրին։
Սա կապված է տնտեսապես զարգացած երկրներում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության քննադատության հետ: