Արցախում երեխաների, հղի կաննաց եւ ծերերի համար «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիր կգործի
ԱրցախՓակ շրջանակում գոյատևելու խնդիրները որքան էլ անհաղթահարելի թվան, միևնույն է, պետք է ուժ ու կամք գտնել չկոտրվելու և չհանձնվելու։ Այս մասինասվում է Արցախի զարգացման ճակատի տարածած հաղորդագրությունում:
«Դրա համար շատ կարևոր են կարեկցանքը, միմյանց նկատմամբ հոգատարությունն ու փոխօգնության մթնոլորտի ձևավորումը։
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հետ համագործակցաբար, նախաձեռնում է «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը, որը նպատակ ունի մեղմել սննդի հետ կապված ծանր կացությունը և մեր կարիքավոր հայրենակիցներին առաջարկել օրական մեկ անգամ սնվելու հնարավորություն։
Ծրագրի շահառուներ կարող են դառնալ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր քաղաքացիներ։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, ծննդյան վկայական), հղիների դեպքում՝ նաև ծննդատնից տեղեկանքով։
Ծրագրի մեկնարկը օգոստոսի 15֊ից, երեքշաբթի, ժամը 13։00 ֊ 16։00, վայրը՝ «Park Hotel» հյուրանոցային համալիր։ Մուտքը՝ շենքի բակի կողմից։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 3333 կարճ համարին»։