Թուրքիայում հզոր պայթյուն է որոտացել
Թուրքիա
Ստամբուլի նավաշինարանում՝ նավի վրա, հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Milliyet թերթը։
Պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի Թուզլա թաղամասի նավաշինարանի նավի վրա՝ Երևանի ժամանակով 11:30-ին:
Պայթյունի վայր են ժամանել շտապ օգնության ծառայությունները։
Ամռան ընթացքում Թուրքիայում մի քանի հզոր պայթյուններ են տեղի ունեցել։
Օգոստոսի 7-ին Թուրքիայի Դերինջե նավահանգստում ցորենը բեռնելու ժամանակ պայթյուն է որոտացել։ Պայթյունի ալիքը զգացվել է մոտակա Գոլջուկ քաղաքում։ 16 վերելակներից վնասվել է 13-ը։ Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ կարող էր դառնալ վերելակում կուտակված փոշին։
Հունիսին հզոր պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մոտ գտնվող հրթիռների գործարանում։ Նահանգի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ միջադեպի պատճառ կարող էր լինել պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակ անվերահսկելի քիմիական ռեակցիան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ