Թուրքիայի հայկական եկեղեցիներում նշվել է «Մարիամ աստվածածնի վերափոխման» տոնը
ԹուրքիաՕգոստոսի 13-ին նշվում է հայկական 5 տաղավար տոներից «Մարիամ աստվածածնի վերափոխման» տոնը, կամ ինչպես ժողովրդի շրջանում է հայտնի՝ խաղողօրհնեքի տոնը: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
Այն տոնվում է տարվա մեջ մեկ անգամ՝ օգոստոսի 15-ին նախորդող կամ հաջորդող ամենամոտ կիրակի օրը:
Ինչպես աշխարհի 4 կողմում գտնվող հայկական եկեղեցիները, այնպես էլ Ստամբուլի հայկական եկեղեցիներում իրականացրել են խաղողօրհնեհքի տոնակատարությունները:
Այն նշվել է նաև Թուրքիայում միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի հայկական եկեղեցում ևս, որին ներկա է գտնվել նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը: