Առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն
Արցախ
ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն:
«Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:
Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»,- ասված է հայտարարության մեջ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան