Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք Լանջիկի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին
ԱրցախԱրցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։
Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը»,- գրել է նա։