Գալուզինը և Հարությունյանը քննարկել են Լաչինի միջանցքում և ԼՂ-ում տիրող իրավիճակը
ՌուսաստանՕգոստոսի 14-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թթ. պայմանավորվածությունների ամբողջ համալիրի հետևողական պահպանման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
ԱԳՆ-ն հավելել է, որ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին՝ ներառյալ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության խթանումն ու տնտեսական կապերի ամրապնդումը: