Իսպանիան կրկին ֆինանսական և սոցիալական աջակցություն կցուցաբերի Արցախից տեղահանված 250 ընտանիքի
ԱրցախՌԴ-ում Իսպանիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Իսպանիան կրկին ֆինանսական և սոցիալական աջակցություն կցուցաբերի Հայաստանում Արցախից տեղահանված 250 ընտանիքի: Այդ մասին նշել է դեսպանությունը՝ ռեթվիթ անելով ավելի վաղ արված հայտարարությունը․
AECID_es-ն ակտիվացնում է իր մարդասիրական ակցիան՝ օգնելու 1000 մարդու, ովքեր տեղահանվել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Ընդհանուր առմամբ մոտ 250 ընտանիք կստանա դրամական, հոգեբանական և սոցիալական աջակցություն,- ասվում է գրառման մեջ։