ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Կաթողիկոսը շքանշաններ հանձնեց Մետաքսե Պողոսյանին, Արամայիս Սահակյանին և Ռազմիկ Դավոյանին

Գիտություն և Մշակույթ

Դեկտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայրենասեր ու ազգանվեր, ինչպես նաև գիտական, գրական ու հրապարակախոսական գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին մշակույթի երեք գործիչներ Մետաքսե Պողոսյանին, Արամայիս Սահակյանին և Ռազմիկ Դավոյանին:

Արարողության սկզբում գրականության վաստակաշատ մշակների ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողջունեց Տ. Սիփան աբեղա Գևորգյանը: Այնուհետև նվիրյալների կյանքին ու գործունեությանն անդրադարձան տիարք Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցվեցին Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից:

Բանաստեղծուհի Մետաքսե Պողոսյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. «Բանաստեղծություն, պոեմ, հուշագրություն թե հրապարակախոսություն՝ Ձեր խոսքը հնչում է մարդու հանդեպ մտահոգությամբ, Հայրենիքի սիրով ու գովքով, բարու և ճշմարտի ձգտումով: Գովելի է, որ Դուք ստեղծագործություններ եք գրել նաև մանուկների համար, որը վկայում է աճող սերնդի հանդեպ Ձեր հոգածու նախանձախնդրության մասին: Ձեր գրական շնորհի և ճաշակի մասին են վկայում նաև Ձեր թարգմանությունները, որոնցով ևս ծանոթ եք հայ ընթերցողին: Այսօր Դուք անկեղծ նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակում եք գրական Ձեր առաքելությունը... Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Ամենախնամ Աստված Իր օրհնության մեջ պահպանի Ձեզ և պարգևի քաջառողջ արևշատություն և գործոց մշտանորոգ հաջողություններ»:

Արամայիս Սահակյանին ուղղված կոնդակում ասվում էր. «Հայ գրականության ծաղկուն անդաստանի մեջ վաստակաշատ մշակ եք Դուք, սիրելի պրն. Սահակյան: Ձեր արձակ ու չափածո ստեղծագործությունները, երգեր դարձած հարյուրավոր բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածները քաջածանոթ և հոգեհարազատ են մեր ժողովրդին, Ձեր ստեղծագործական վաստակը արժանիորեն գնահատված է բազմաթիվ պարգևներով ու մրցանակներով... Աղոթում ենք, որ Բարձրյալ Տերը մեր մեծ ուսուցչապետերի՝ Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի բարեխոսությամբ Իր շնորհն ու օրհնությունն անպակաս դարձնի Ձեր կյանքից և պարգևի Ձեզ քաջառողջ, արևշատ երկար օրեր, նոր եռանդ ու ներշնչանքներ»:

Ռազմիկ Դավոյանին ուղղված կոնդակում նշվում էր. «Ձեր գրական ձիրքն ու տաղանդը երկար տարիներ արգասավորությամբ ծառայեցնում եք հայ գրականությանը և այսօր Ձեր հոբելյանը դիմավորում եք ճանաչված ու գնահատված լինելով գրականասեր հասարակության կողմից: Ձեր պոեզիան, առանձնանալով մարդկային հոգու խորին ապրումներով, հայրենասիրական ոգով, խորհրդածության է մղում ընթերցողներին, զորացնում նրանց ազգասիրությունը, հորդորում ապրել ու գործել՝ հանուն ճշմարտության, արդարության և խաղաղության... Աղոթում ենք, որ Բարձրյալի օրհնությունն իր ամենառատ պարգևներով միշտ Ձեզ հետ լինի, անպակաս Ձեր կյանքից»:

Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը մշակույթի գործիչներին հանձնեց Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշանները՝ ի գնահատություն նրանց բազմամյա վաստակի:

Այնուհետև իրենց սրտի խոսքն ասացին մեծարյալները՝ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը՝ մշակույթի գործիչների նկատմամբ Մայր Աթոռի կողմից մշտապես դրսևորվող ուշադրության համար: Բանաստեղծների դիտարկմամբ յուրաքանչյուր հայ արվեստագետի համար ամենայն հայոց հոգևոր կենտրոնի պարգևը մեծագույն գնահատանքն է իրենց ծառայության և վաստակի:

Վերջում ամենքին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջունելով վաստակաշատ գրողների և հյուրերի ներկայությունը Մայր Աթոռում՝ Վեհափառ Հայրապետն իր և միաբանության անունից շնորհավորական խոսք ուղղեց մեծարյալներին: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. «Դուք ձեր գրական ստեղծագործությամբ ու վաստակով փառավոր առաքելություն եք իրականացրել մեր ժողովրդի կյանքում և ձեր ստեղծագործություններով կրթել եք սերունդներ, որովհետև ձեր ստեղծագործությունները մարդուն ուսուցանում են գեղեցիկն ու ճշմարիտը, արդարն ու արժանին, նաև կերտում են հայրենասիրություն, ազգասիրություն, նվիրական մեր բոլոր արժեքները: Մենք շնորհակալ ենք, որ դուք շարունակել եք մեր հայրերի գեղեցիկ ավանդը և աստվածատուր ձեր շնորհներով զորացրել ոգին ու պայծառացրել միտքը հայության մեջ»:

Խոսքի վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը բեզմնավոր դարձնի նրանց գրիչը և պարգևի նորանոր ներշնչանքներ, որպեսզի արդյունավոր դարձնեն իրենց կյանքի անդաստանը նոր ստեղծագործություններով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված