ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է CNN-ը։
Լրացուցիչ օգնությունը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգերի համար զինամթերք, հրետանային, հակատանկային միջոցներ, ականազերծման սարքավորումներ։
Նշվում է, որ լրացուցիչ օգնության փաթեթը գոյանում է այն գումարներից, որոնք մնացել են ԱՄՆ պաշտպանության նախարարության հաշվապահական սխալից հետո։
Օգոստոսի 8-ին Reuters-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։