Արևմուտքը մեծացնում է միջուկային ուժերի անմիջական ռազմական բախման վտանգը. Լավրով
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, Ուկրաինային զենք մատակարարելով, զգալիորեն մեծացնում են միջուկային ուժերի անմիջական ռազմական բախման վտանգը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ռիա Նովոստին։
«Այսօր Ռուսաստանին զսպելու և ռուսական աշխարհը պառակտելու իրենց աշխարհաքաղաքական նախագիծը փրկելու համար ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը Ուկրաինային ավելի ու ավելի ժամանակակից զենք են մատակարարում, ավելի ու ավելի են հրահրում հակամարտությունը և զենքի անվերահսկելի տարածումը ամբողջ աշխարհում։ Նրանց արկածախնդիր, անպատասխանատու պահվածքը զգալիորեն մեծացնում են միջուկային տերությունների միջև անմիջական ռազմական բախման վտանգը»,- ասել է Լավրովը Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովում իր ելույթի ժամանակ։