Ուկրաինայի ռազմական ռեսուրսը գրեթե սպառվել է. Շոյգու
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի ռազմական ռեսուրսը գրեթե սպառվել է, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XI համաժողովում, գրում է Ռիա Նովոստին։
«Ռազմական գործողությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ռազմական ռեսուրսը գրեթե սպառվել է»,- ասել է նա։
Շոյգուն նշել է, որ Կիևին աջակցելու կարգախոսով՝ ԱՄՆ-ը մաքրում է աշխարհի տարբեր տարածաշրջանների գործընկերների ռազմական զինանոցները՝ դրա դիմաց խոստանալով արևմտյան արտադրության տեխնիկայի արտոնյալ մատակարարումներ։
«Փաստորեն, ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի շուկան մաքրվում է, սակայն գործընկերները ստիպված կլինեն մեծ գումարներ վճարել ԱՄՆ-ին նոր զենքերի համար և համաձայնել սահմանափակել ինքնիշխանությունը անվտանգության ոլորտում։
Այսօր Ռուսաստանին հակադրվում են ոչ թե Ուկրաինայի զինված ուժերը, այլ ամբողջ հավաքական Արևմուտքը, որին վերջերս են միացել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանձին պետություններ»,- ասել է Շոյգուն։