Բաքվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
ԱրցախԲաքվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
Բաքուն Պատրիսիա Սերանո Սանչեսից բացատրություն է պահանջել «X» հարթակում արցախահայությանն աջակցող «սադրիչ» գրառման վերաբերյալ, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ–ից։
Նա իր հերթին հայտարարել է, որ «Իսպանիան մշտապես աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և այդ դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն եղել»։
Իսպանացի դիվանագետը նաև հավելել է, որ տեղեկությունը հանդիսանում է «տեխնիկական թերություն», ուստի Ադրբեջանի կողմից մտահոգություն հայտնելուց անմիջապես հետո նշված թվիթը ջնջվել է։