Արցախում հղի կին է մահացել. նրան չեն կարողացել ժամանակին հիվանդանոց հասցնել
ԱրցախՀասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախում 48 ժամվա մեջ գրանցվեց նաև երկրորդ մահվան դեպքը, այս անգամ արդեն վառելիքի բացակայության պատճառով հղի կնոջը ժամանակին հիվանդանոց չհասցնելու հետևանքով»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախում շտապօգնության անհասանելիության պատճառով չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել։