ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ երթևեկությունը
Արցախ«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի՝ տևականորեն առևտրային, հումանիտար և մասնավոր օգտագործման ավտոմեքենաների համար փակ լինելու կապակցությամբ»,- այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ։
«Երթևեկության դադարեցումը վատթարացնում է հումանիտար իրավիճակն ու խարխլում խաղաղ գործընթացում վստահություն ստեղծելուն ուղղված գործադրվող ջանքերը։ Մենք Ադրբեջանին կոչ ենք անում վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր օգտագործման ավտոմեքենաների ազատ երթևեկությունը Լաչինի միջացքով», - ասել է Պատելը։
«Մենք կրկնում ենք, որ ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այդ երկարատև հակամարտությունը լուծելու համար, և այն կարծիքին ենք, որ ցանկացված միջամտություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասում, դրական առաջընթաց կլինի»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակը։