Ուկրաինայում օդային տագնապ է
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի Պոլտավայի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի շրջանի Կիևի կողմից վերահսկվող հատվածում օդային տագնապ է հայտարարվել, հաղորդվում է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզում։
Ըստ քարտեզի՝ այս շրջաններում ահազանգը հնչել է գրեթե միաժամանակ՝ 11։44-ին (Երևանի ժամանակով 12:44-ին)։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց։ Այդ ժամանակից ի վեր ուկրաինական շրջաններում ամեն օր, երբեմն՝ ամբողջ երկրում օդային հարձակումների մասին ահազանգեր են հնչում։