Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
Արցախ
Նիդերլանդները լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրամիության երեկվա հայտարարությանը։
«Կիսում եմ խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի կապակցությամբ։ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրության։ Նիդերլանդները նաև երկխոսության կոչ է անում ներգրավված կողմերին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հոկստրան:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ