Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, պետությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ... Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնման հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք բերված բարձր մակարդակի կապակցությամբ։ Նշվում է նաև, որ հաստատվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տրամադրվածությունը՝ առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և բնապահպանական ոլորտներում։