Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ
Համաշխարհային ՄամուլՍպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճապոնական Kyodo News-ին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ` «առանց նախապայմանների»։
«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների` նստել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Քիրբին։
Նա հավելել է, որ ԿԺԴՀ-ն դեռևս դրական պատասխան չի տվել առաջարկին։
Օգոստոսի 14-ին հայտնի դարձավ, որ ԿԺԴՀ ղեկավարն այցելել է մի շարք ռազմական գործարաններ, այդ թվում՝ մարտավարական հրթիռների արտադրություն, որտեղ ծանոթացել է արտադրության գործընթացին և հրամայել է մեծացնել կարողությունները՝ բավարարելու բանակի կարիքները։ Միջոցառումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները պլանավորում են հյուրընկալել Ulchi Freedom Shield ամենամյա զորավարժությունները, որոնք կտևեն մինչև օգոստոսի 31-ը:
Մինչ այս Կիմ Չեն Ընը հայտարարել էր ԿԺԴՀ-ի բանակի հարձակողական պատրաստականության ուժեղացման մասին։