Ադրբեջանի հաղորդագրությունը եւ տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք է․ ՊԲ
Արցախ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետեւողականորեն, իրականության հետ որեւէ աղերս չունեցող տեսանյութ եւ հաղորդագրություններ տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետեւակային եւ հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը եւ տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք եւ ապատեղեկատվություն է»,- նշված է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)