Լավրովը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի դեսպանների հետ
ՌուսաստանՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի դեսպանների հետ քննարկել է կասպյան «հնգյակի» ձևաչափով համագործակցության խորացումը՝ ներառյալ Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով առաջիկա հանդիպման նախապատրաստումը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Մտքերի շահագրգիռ փոխանակում է տեղի ունեցել մերձկասպյան տարածաշրջանում բազմաբնույթ համագործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ: Քննարկվել են «հնգյակի» ձևաչափով փոխգործակցությունը մեծացնելու հետագա քայլերը, ներառյալ մերձկասպյան երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախապատրաստումը Մոսկվայում»,- հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ նախատեսվում է անցկացնել մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպում։