Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը նախատեսում են նոր գործարք կնքել․ Bild
ՌուսաստանՌուսաստանը Թուրքիայի և Կատարի հետ միասին համաձայնագիր է պատրաստում՝ հացահատիկի գործարքի փոխարեն։ Այս մասին գրում է Bild գերմանական հրատարակությունը։
Ըստ թերթի՝ համաձայնագիրը կներառի աղքատ երկրներին ռուսական հացահատիկի մատակարարում։ Կազմակերպիչը կլինի Թուրքիան, իսկ հովանավորը՝ Կատարը։ Նշվում է, որ Մոսկվան Անկարային զգուշացրել է հացահատիկի գործարքից դուրս գալու ծրագրերի մասին։
Կողմերը կարող են նոր համաձայնագիր կնքել հաջորդ շաբաթվա վերջին Բուդապեշտում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Հունգարիայի մայրաքաղաք։
Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ չի դիտարկում ուկրաինական հացահատիկի մատակարարման այլընտրանքային ուղիներ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հացահատիկային միջանցքի վերաբերյալ նախորդ համաձայնագիրը ապացուցել է իր հաջողությունը։