ԿԽՄԿ-ն կոչ է արել փոխզիջման գնալ Արցախի մարդասիրական մատակարարումները վերականգնելու համար
ԱրցախԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը:Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական էջում։
«1992 թվականից ներկա լինելով Հարավային Կովկասում՝ ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ և աջակցել մարդասիրական հարցերի լուծմանը»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Դեղորայքի վերջին առաքումը Արցախ եղել է հուլիսի 7-ին, մինչդեռ սննդինը` հունիսի 14-ին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շարունակում է մնալ միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար: