Ապատեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը փորձում է հիմնավորել իր կողմից պարբերաբար բացվող կրակը․ ԱՀ ՊՆ
ԱրցախԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, այդ մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը։