Հաքերները կոտրել են աշխարհահռչակ վերլուծական ընկերության սերվերը
Աշխարհ
«Utro.ru» կայքը հայտում է. «Anonymous» հաքերներն կոտրել են աշխարհահռչակ «Stratfor» վերլուծական ընկերության կայքը: Աշխարհում տեղի ունեցող իրադարձութունների մասին տեղեկությունների հավաքագրմամբ եւ հետազոտությամբ զբաղվող ընկերության ծառայությունից օգտվում են ԱՄՆ բանակը, ներդրումային «Goldman Sachs» ընկերությունը: «Stratfor»-ը նաեւ անվանում են «ստվերային ԿՀՎ»:
Հաքերները «Stratfor»-ի սերվերը ջարդելու մասին հայտարարել են Twitter-ի իրենց միկրոբլոգում` նշելով, թե հաջողվել է գողանալ մոտ 200 գիգաբայթ տեղեկատվություն, այդ թվում` աշխատակիցների գրագրություններն իրենց սպառողների հետ, անձնական տվյալներ, նաեւ բանկային քարտերի համարներ: «Anonymous»-ը հայտարարել է, որ դրանում մեղավոր են «Stratfor»-ի ծրագրավորողները, ովքեր նեղություն չեն կրել ծածկագրել անձնական տվյալները:
«LulzXmas-ը միայն սկսվում է: Մնացեք մեզ հետ, զվարճությունը երաշխավորված է, հակառակ դեպքում մենք ձեզ կվերադարձնենք ձեր փողերը»,- խոստացել են հաքերները:
Նշենք, որ հաքերական այս խմբավորումը հայտնի է դարձել անցած տարվա վերջին, երբ այն սկսեց հարձակումներ գործել «Վիքիլիքսի» գործունեությունը խոչնդոտող ընկերությունների վրա։ Ավելի ուշ նրանք միավորվեցին մեկ ուրիշ խմբավորման՝ LulzSec–ին, որը «հաճույքի համար» կոտրում էր ԱՄՆ–ի կառավարական կայքերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ