Անկարան Էրդողան-Պուտին հանդիպումը քիչ հավանական է համարում
Համաշխարհային ՄամուլՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Թուրքիայում քիչ հավանական է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայում գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով, ներկայումս նման գագաթնաժողով դժվար թե կայանա, և հատկապես դժվար թե այն կայանա Թուրքիայում։
Աղբյուրը մանրամասնել է, որ հավանականություն կա, որ Էրդողանը կմեկնի Ռուսաստան, եթե նման այցի համար պատճառներ ու պայմաններ լինեն։ Բայց այս պահին դեռ վաղ է հստակ ինչ-որ բան ասել, սա միայն ենթադրություն է։
Թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերին Էրդողանի ու Պուտինի հնարավոր հանդիպման մասին։ Անկարան ու Մոսկվան դեռ չեն որոշել, թե ով է այցելելու մյուսին, և ով է դառնալու հյուրընկալողը։ ՄԱԿ-ը, Ուկրաինան և Թուրքիան կարծում են, որ Թուրքիայի նախագահը կարող է «վերակենդանացնել» հացահատիկի գործարքը, որից Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ հուլիսի 18-ին։