Ստամբուլի մշակութային կենտրոնում հրդեհ է բռնկվել
ԹուրքիաԱյսօր՝ օգոստոսի 21-ի կեսօրին, Ստամբուլի «Էրոլ Օլչոկ» մշակութային կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Հրդեհը պատել է շենքի մի քանի հարկ, դրա վերևում սև ծխի ամպեր են բարձրանում, հետևում է հրապարակված լուսանկարից։ Հրդեհի ծուխը տեսանելի է էպիկենտրոնից հարյուրավոր մետր հեռավորության վրա:
Կա հրդեհի տարածման վտանգ դեպի հարևան շենքեր։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհ Էրոլ Օլչոկը և նրա 16-ամյա որդին սպանվել են 2016 թվականի ամռանը՝ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ։