Էրդողանը մեկնաբանել է ՄԱԿ-ի խաղաղապահների գործողությունները Կիպրոսի բուֆերային գոտում
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների գործողությունները Կիպրոսի բուֆերային գոտում այնտեղ բնակվող կիպրոսցի թուրքերի դեմ։ Երկրի ղեկավարն այս մասին հայտարարել է Անկարայի նախագահական պալատում տեղի ունեցած նախարարների կաբինետի նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում, հայտնում է TRT հեռուստաալիքը։
Թուրք առաջնորդի խոսքով՝ այս գործողությունները «հանգեցրել են տարածաշրջանում լարվածության աճի»։ Նա նաև հայտարարել է, թե դրանք «չունեն մարդասիրական ու իրավական հիմքեր»։
Օգոստոսի 18-ին Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հայտնել էին, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ խաղաղապահները փակել են Պիլայի տարածքում չարտոնված ճանապարհային շինարարությունը: Օգոստոսի 17-ին կիպրոսցի թուրքերը շինարարական տեխնիկա էին բերել այնտեղ։ Երբ հաջորդ օրն սկսել էին աշխատանքները, խաղաղապահները միջամտել էին։ Արդյունքում նրանց միջեւ բախում էր սկսվել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու