Արցախի ՄԻՊ-ը քննարկում է սկսել Դավիթ Մինասյանի հաղորդման վերաբերյալ
Իրավունք2023 թվականի օգոստոսի 21-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը «Facebook» սոցիալական ցանցի իր կողմից վարվող նույն անվամբ օգտահաշվով հրապարակել է գրառում այն մասին, որ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել: Գրառմանը կից Դ.Մինասյանը հրապարակել է լուսանկար, որտեղ անձի մարմնի վրա առկա են այտուցների և քերծվածքների տեսքով մարմնական վնասվածքներ:
Առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորություններով և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 15-րդ հոդվածով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկում Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ: