Քիմ Քարդաշյանի «վատ սովորությունը»
Աշխարհ
Քիմ Քարդաշյանը սովորություն ունի աղվեսի մորթուց կարված մուշտակներ հագնել իր նկարահանումների ժամանակ: Նա միշտ էլ աչքի է ընկել խայտաբղետ մուշտակներ հագնոլու վատ սովորությամբ, որն էլ պատճառ դարձավ նրան ճանաչել որպես 2010 թ-ի ամենաանճաշակ հագնվողը:
Ինչպես հաղորդում է բրիտանական "Daily Mail" պարբերականը` կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության փոխնախագահ Լիզա Լեյնջը հայտարարել է. «Արդյոք Քիմը գիտի՞, որ իր կրած թանկարժեք մուշտակները կարվում են վայրենաբար սպանած կենդանիների մորթիներից, ինչի պատճառով էլ այդ կենդանատեսակները հայտնվում են վերացման եզրին»:
«Երբ Քիմը պատրաստ լինի վերջ տալու մուշտակներ կրելու իր վատ սովորությանը, շատ ավելի լավ կլինի, որ այդ մուշտակները նվիրաբերի անտուն մարդկանց»,- ասել է Լեյնջը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ