Ոսկու գինը դանդաղ աճում է
ՏնտեսությունՈսկու գինը երեքշաբթի առավոտյան փոքր-ինչ աճում է՝ երկուշաբթի օրվա սակարկությունների հիման վրա անկումից հետո` համաձայն առուվաճառքի տվյալների։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 2,1 դոլարով կամ 0,11%-ով և կազմել 1925,2 դոլար` մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,08%-ով՝ հասնելով 23,358 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց: