Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ ՆԳ նախարարին
ԱրցախԱյսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը կարեւորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու եւ ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում:
Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի եւ համապատասխան հանձնաժողովների հետ: ՆԳ նախարարը վստահեցրել է, որ ՆԳ համակարգը, հատկապես Ոստիկանությունը, ամեն ջանք գործադրելու է հանրային անվտանգությունն ապահովելու եւ անօրինականություններն ու սանձարձակությունները զսպելու ուղղությամբ:
Հատուկ քննարկման նյութ է դարձել ԱՀ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը: