Իրանում սկսվել է պատգամավորության թեկնածության գրանցման գործընթացը
Իրան
Երեկ Իրանում մեկնարկել է պատգամավորության թեկնածուների գրանցման գործընթացը։
Հայտարարվել է, որ Իրանի նահանգներում գործում է 31 գրանցման կենտրոն, իսկ շրջաններում՝ 207 կենտրոն։ Գրանցման կենտրոններում աշխատում է մոտ 750,000 մարդ։
Պատգամավորական թեկնածուների գրանցման գործընթացն ավարտվելու է դեկտեմբերի 30-ին։ Նշենք, որ Խորհրդարանական ընտրություններն Իրանում անցկացվում են 4 տարին մեկ անգամ։
Հերթական խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012 թվականի մարտի 12-ին։ Իրանի խորհրդարանը բաղկացած է 290 պատգամավորից, ներկայումս քննարկվում է այդ ցուցանիշը ևս 10-ով ավելացնելու հարցը։
Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ թեև երկրում գրանցված է 260 կուսակցություն, սակայն գործում է այդ կուսակցությունների միայն 60 տոկոսը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ