ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ կանխելու Հայոց հերթական ցեղասպանությունը․ Ադամ Շիֆ
Արցախ«Արցախում սուր հումանիտար ճգնաժամ է»։ Այս մասին X-ի (նախկինում՝ Twitter) իր էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
«Եկեք խոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում, և ինչ պետք է անի Միացյալ Նահանգները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Հայոց հերթական ցեղասպանությունը կանխելու համար»,- գրել է Ադամ Շիֆը՝ կցելով իր մասնակցությամբ տեսաուղերձը, որտեղ կոչ է անում ԱՄՆ իշխանություններին հրատապ զբաղվել Արցախի խնդրով։
«Այս պահին Լեռնային Ղարաբաղում 120 000 հայ բնակիչ շրջափակման մեջ է: Կա «Lաչինի միջանցք» կոչվող ճանապարհ, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին։ Ադրբեջանը փակել է այն: Արդյունքում՝ ստեղծվել է սուր հումանիտար ճգնաժամ: Սա պետք է շտապ լուծել»,- տեսաուղերձում ասում է Ադամ Շիֆը: